Սյունիքի մարզի Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը ձերբակալվել է, գտնվում է ԱԱԾ մեկուսարանում։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց «Հայաստան» դաշինքի անդամ, իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը։
Նրա խոսքով` ենթադրելի է, որ Փարամազյանն ունի կասկածյալի կարգավիճակ, նա հարցաքննվել է։
Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն խուզարկել էր քաղաքապետի բնակարանը, մեքենան, ապա տարել բաժին։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ