Միջազգային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Ճապոնիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր դելտա շտամ վարակ, եւ Տոկիոյում ու հարակից վարչական շրջաններում COVID-ի դեպքերի աճով պայմանավորված` հուլիսի 12-ից մինչեւ օգոստոսի 22-ը կգործի արտակարգ դրություն: Ճապոնիայի մայրաքաղաքում եւ հարակից վարչատարածքներում օլիմպիական մրցաշարերին հանդիսականների ներկայություն չի թույլատրվի:
Ճապոնական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը հուլիսի 8-ին ժամանել է Ծագող Արեւի երկիր եւ երեք օրով ինքնամեկուսացվել է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ