Կորոնավիրուսի նոր շտամերի շրջանառությունն անխուսափելի է, Վրաստանում եւ Ռուսաստանի Դաշնությունում արդեն շրջանառվում է կորոնավիրուսի դելտա շտամը, եւ չի բացառվում այն Հայաստանում էլ է շրջանառվում։
Այս մասին այսօր ասուլիսում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
«Ես չեմ բացառում, որ Հայաստանում էլ կա դելտա շտամը, եթե անգամ չենք ֆիքսել այն»,-ասաց տիկին Ավանեսյանը։ Նա ասաց, որ հետազոտություններ են իրականացվում եւ եթե հայտնաբերվի այս նոր շտամը, ապա դրա մասին կտեղեկացնեն։
Նա հորդորեց ռիսկի խմբի եւ 65 եւ բարձր տարիքի քաղաքացիներին պատվաստվել, քանի որ այս շտամը արագ տարածելիություն ունի։ Տիկին Ավանեսյանը վստահեցրեց՝ բարձր տարիքի անձինք պատվաստումներն ավելի մեղմ են տանում։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ