Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյան պողոտայում ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը դատավոր Ազարյանի որդին է. Shamshyan.com

Հուլիս 09,2021 14:55

Shamshyan.com. Այսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի և Ալիխանյան փողոցի խաչմերուկում՝ ՀՀ սահմանադրական դատարանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ՝ 21-ամյա Ռոբերտ Ազարյանի վարած BMW մակնիշի ռուսական համարանիշի և 27-ամյա Դավիթ Ղարիբյանի վարած BMW մակնիշի 55 DG 155 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով վարորդներ Ռ. Ազարյանն ու Դ. Ղարիբյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ռուսական համարանիշներով BMW-ի վարորդը հայտնի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որդին է, և ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է վարորդներից Դ. Ղարիբյանը, որը չթույլատրելի հատվածում շրջադարձ է կատարել, վթարային իրավիճակ ստեղծել մյուս վարորդների համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031