Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը բարելավել է դիրքը թրաֆիքինգի դեմ պայքարում. հրապարակվել է ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը թրաֆիքինգի վերաբերյալ

Հուլիս 09,2021 15:44

Հրապարակվել է Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության 2021թ․ ամենամյա զեկույցը, ըստ որի Հայաստանը բարելավել է դիրքը՝ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում ձեռնարկած միջոցառումների արդյունավետությամբ պայմանավորված:

Զեկույցում ներկայացված են նաև առաջարկներ առաջնահերթ անելիքների վերաբերյալ՝ ավելացնել զոհերի վերաինտեգրման ծառայություններին ուղղվող միջոցները, քննիչների և դատախազների համար ապահովել խորացված ուսուցում թրաֆիքինգի գործերի քննության ու քրեական հետապնդման հարցերի շուրջ, այդ թվում՝ ապացույցների ձեռք բերման և հարցաքննության զոհակենտրոն եղանակների մասին, ավելացնել զոհերի նույնացման նախաձեռնողական ջանքերը, սահմանել արտերկրում գտնվող զոհերին հայրենադարձելու պաշտոնական ընթացակարգ և այլն:

Զեկույցում նշվում է նաև, որ կառավարությունը զոհերի պաշտպանության նպատակով 2020 թ.-ին հատկացրել է 40.2 միլիոն ՀՀ դրամ կամ 78.060 ԱՄՆ դոլար, որը ավելացում է 2019թ․-ի 19 միլիոն դրամի կամ 36.890 ԱՄՆ դոլարի համեմատ:

Կառավարությունը և տեղական ՀԿ-ները համատեղ զոհերին ապահովել են իրավական, սոցիալ-հոգեբանական աջակցություն և բուժօգնություն, կացարան, միանվագ դրամական փոխհատուցում 250.000 ՀՀ դրամի կամ 490 ԱՄՆ դոլարի չափով և ներգրավել են նրանց տարբեր սոցիալական, կրթական և զբաղվածության ծրագրերում:

Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության 2021թ․ ամենամյա զեկույցը կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031