Սահմանադրական դատարանի դիմաց այսօր իրավիճակը փոքր ինչ լարվեց։ Նախ, արտահերթ ընտրությունների արդյունքները պաշտպանող քաղաքացիները «ամոթ, ամոթ» գոռացին ընդմիջմանը դատարանից դուրս եկած` ՀՀԿ անդամներ Մարգարիտ Եսայանի, Կարինե Աճեմյանի, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Արամ Վարդեւանյանի ու նրա գործընկերների, «Զարթոնք» կուսակցության անդամների հասցեին։
«Ի՞նչ ա, արա, արի հետս տանեմ քեզ կռիվ»,-բղավեց տղամարդկանցից մեկը, մեկն էլ մյուսներին «Քոչարյանի շներ» անվանեց։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր միասնական վարույթում քննարկում է ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ հունիսի քսանի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ