Հայաստանում պատվաստված լինելու մասին հավաստագիրը ԵՄ երկրներում հաստատելու կամ փոխգործարկելու գործառույթն ԱԳՆ-ին է։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը վստահություն հայտնեց, որ ՀՀ ԱԳՆ-ն առաջիկայում համապարփակ տեղեկատվություն կտրամադրի, թե այս պահին որ երկրներում ինչպիսի քաղաքականություն է իրականացվում եւ որ երկրների հետ է ավարտել գործընթացը պատվաստման մասին հավաստագիրն ընդունելու շուրջ։
«Մեր մասով՝ ե՛ւ հավելվածի, ե՛ւ պոլիկլինիկաների տրամադրող թղթային եռալեզու սերտիֆիկատներն ամբողջությամբ պատրաստ են եւ շատ լավ գործարկվում են։ ԵՄ-ն վերջերս Հայաստանը դիտարկելով կանաչ գոտու երկիր՝ հնարավորություն է ընձեռում մեր քաղաքացիներին մուտք գործել ԵՄ տարածք։ Բայց պետք է հաշվի առնել, որ ԵՄ առանձին երկրներ իրենք իրենց հերթին այդ գործընթացը պիտի անցնեն, եւ վստահ եմ, որ առաջիկայում այդ փոխճանաչումների գործընթացն ակտիվ կերպով կընթանա եւ մենք կունենանք նաեւ հավելվածների փոխճանաչում»,-ասաց տիկին Ավանեսյանը։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ