Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ դեղաչափով պատվաստված անհատներն, անկախ պատվաստանյութի տեսակից, ավելի քիչ են պաշտպանված կորոնավիրուսի Delta տարբերակից, քան այլ տարբերակներից»

Հուլիս 09,2021 13:46

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը

COVID-19-ի Դելտա կամ Հնդկական տարբերակի մասին

Նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի արդյունավետ միջոցառումների իրականացման տեսանկյունից, կարևորվում է COVID-19 վիրուսի մուտացիաների ուսումնասիրությունը, քանի որ դրանք կարող են էական ազդեցություն ունենալ վարակի տարածման արագության, հիվանդության ծանրության, հակամարմինների նեյտրալիզացնող հնարավորության, ինչպես նաև պատվաստման գործընթացի վրա:

2021թ. մայիսի 11-ին ԱՀԿ-ն հայտարարեց Delta տեսակը (B.1.617.2), որպես վտանգ ներկայացնող տարբերակ, քանի որ վերջինի փոխանցման արագությունը շուրջ 40-60%-ով ավելին է, քան Ալֆայինը, կարող է ասոցացված լինել հոսպիտալացման ավելի բարձր ռիսկի հետ: Հաշվի առնելով փոխանցելիության արագությունը, Դելտա կամ Հնդկական տարբերակը ակնկալվում է, որ արագորեն կգերազանցի այլ շտամներին և կդառնա գերիշխող մուտացիա առաջիկա ամիսների ընթացքում, և կստեղծի համավարակի նոր ալիք:

2021թ.-ի հունիսի 29-ի դրությամբ, 96 երկրներ հայտնել են Դելտայի տարբերակի դեպքերի մասին և այդ երկրներում նկատվում է նոր դեպքերի և հոսպիտալացման դեպքերի կտրուկ աճ:

Դեռ ավելին, ներկայումս առկա տվյալները վկայում են՝ մեկ դեղաչափով պատվաստված անհատները, անկախ պատվաստանյութի տեսակից, ավելի քիչ են պաշտպանված Delta տարբերակից, քան այլ տարբերակներից:

Միևնույն ժամանակ, ամբողջական՝ երկու պատվաստում ստացած անհատների պաշտպանվածությունը Delta տարբերակից նույնն է, ինչ այլ տարբերակներից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031