«Երբ մտնում եք սահմանադրական դատարան, հունական արդարադատության աստվածուհի Թեմիսի արձանն է տեղադրված։ Այս դատարանում Թեմիսը բազմիցս եղել է մի աչքը բաց, մինչդեռ երկուսը պետք է լինեին փակ, նրա կշեռքը եղել է դաղալ, իսկ սուրը՝ ժանգոտ»,-սահմանադրական դատարանի առաջ այսօր հայտարարեց «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր միասնական վարույթում քննարկում է ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ հունիսի քսանի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները։
Ռուբեն Մեհրաբյանը նշեց․ «Այստեղի Թեմիսը եղել է անառակ եւ անբարոյական, որովհետեւ ամենաստոր որոշումները վավերացվել են այստեղ տարիներ ի վեր»։
Կարդացեք նաև
Մեհրաբյանի խոսքով՝ իրենք չեն վստահում ՍԴ-ին, իսկ այն ուժերը, որոնք իրենց ընդդիմադիր են համարում, իսկ իրականում օտար ազդեցությունների խմբակներ են, այդ ազդեցությունն ուզում են վերածել պետական հեղաշրջման։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ