«Տելեկոմ Արմենիա» ընկերության հայտարարությունը
9 հուլիսի 2021 թ., Երևան. Ի պատասխան որոշ լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությանը և ստահոդ շշուկների, թե իբր Տիգրան Ավինյանը պաշտոն է ստանձնելու «Տելեկոմ Արմենիա»-ում, ընկերությունը հերքում է այս տեղեկատվությունը և հայտարարում, որ այն չի համապատասխանում իրականությանը:
«Տելեկոմ Արմենիա»-ն նաև շնորհակալություն է հայտնում մեծաթիվ արհեստավարժ լրագրողներին, որոնք նյութ տպագրելուց առաջ դիմում են կողմերին մեկնաբանություն ստանալու համար:
Հիշեցնենք, որ ընկերության մամուլի ծառայությունը հասանելի է +37410290514 հեռախոսահամարով և [email protected] էլեկտրոնային հասցեով:
Կարդացեք նաև
«Տելեկոմ Արմենիա»