Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Քովիդի դելտա շտամն ունի տարածելիության բարձր ցուցանիշ, հիվանդացության ծանրության բարձր աստիճան»․ Անահիտ Ավանեսյան

Հուլիս 09,2021 13:04

Կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը վերջին երկու ամիսներին բավական լավ կառավարելի է։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։ Նա ասաց, որ այս պահին պահպանվում է դրական դեպքերի մինչեւ 4% ցուցանիշը՝ օրական թեստավորման մեջ․ «Սա լավ ցուցանիշ է, չնայած, նկատվում է վերարտադրողականության ցուցանիշի աճ եւ նաեւ ընդհանուր թվերի՝ եթե համեմատենք մեկ-երկու շաբաթվա ցուցանիշները, երբ մի փոքր ավելի քիչ էին նոր դեպքերը»։

Քովիդի նոր շտամերի մասին էլ տիկին Ավանեսյանն ասաց՝ վարակն անընդհատ շրջանառության մեջ գտնվելով՝ մուտացվում է, եւ ձեռք է բերում նոր հատկանիշներ․ «Եվ դա նկատելի էր ձմռանը շրջանառվող անգլիական շտամի դեպքում։ Հետո Հնդկաստանում քովիդի լայնածավալ տարածման շրջանակներում ի հայտ եկավ նաեւ հնդկական շտամը՝ դելտան, որն այս պահին հիմնական շրջանառվողն է։ ՌԴ-ում եւ Վրաստանում արձանագրվել են դելտա շտամի դեպքեր»։

Անահիտ Ավանեսյանն ասաց, որ ընթացիկ ընտրանքային հետազոտություններ են իրականացվում, եւ եթե արդյունքներով նոր շտամ հայտնաբերվի՝ կներկայացնեն։

Դելտա շտամն ունի տարածելիության բարձր ցուցանիշ, հիվանդացության ծանրության բարձր աստիճան։ Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ պատվաստումներն ամբողջ աշխարհում չեն ընթանում այն արագությամբ, որպեսզի ստեղծվի հանրային իմունիտետի շերտ․ «Իսկ կարճ ժամկետում շատ մարդկանց պատվաստումները ստեղծում է որոշակի պատնեշ, որպեսզի մուտացվող շտամեր չլինեն, որը հանգեցնում է նաեւ պատվաստանյութերի անընդհատ հետազոտության ՝ արդյոք դրանք պահպանում են իրենց արդյունավետության նույն աստիճանները»։

Տիկին Ավանեսյանի կարծիքով՝ վերջին 3 ամսում ՀՀ-ում քովիդի բավական բարվոք իրավիճակ է, եւ մարդկանց զգոնությունը, վարակի վտանգի զգացողությունն ավելի նվազ էր․ «Նաեւ չունենք խիստ սահմանափակումներ, լոքդաուն, ելքի եւ մուտքի, ժամանցի վայրերի օգտվելու որեւէ սահմանափակում եւ սա եւս մարդկանց մոտ նվազեցնում է պատվաստվելու մոտիվացիան»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031