Հայաստանում բնակվող ազգությամբ եզդի քաղաքացիների մարդու իրավունքների խախտումները բարձրաձայնելու համար իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանը մեղադրվում է ազգային թշնամանք հրահրելու մեջ։ Մինչդեռ, նա պարզապես իրավապաշտպանի իր գործն է արել։ Փորձ է արվում խոչընդոտել նրա իրավապաշտպան գործունեությունը։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ստանձնել է իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի իրավունքների պաշտպանությունը։ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում նրա իրավունքները պաշտպանում են ՀՔԱՎ փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Սամսոն Գալստյանը։
ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թ․-ի հոկտեմբերի 3-ին Սաշիկ Սուլթանյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար. Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելուն, ռասայական գերազանցությանը կամ ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ իրականացնելու համար, որոնք կատարվել են հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով։
Այս ամենի հիմքում 2020 թվականի հունիսին Սաշիկ Սուլթանյանի զրույցն է yezidinews.com կայքի աշխատակից Ֆարըս Մշկոյի հետ։ Զրույցի ընթացքում նա մտահոգություն է հայտնել ՀՀ-ում եզդիական համայնքի ներկայացուցիչների որոշ խնդիրների մասին։ Սաշիկ Սուլթանյանը և Ֆարըս Մշկոն քննարկել են Հայաստանում եզդիների ու հայերի համակեցության պայմանները, եզդիների՝ որպես ազգային փոքրամասնության խնդիրները, տարիների ընթացքում այդ խնդիրների լուծմանն ուղղված քայլերի արդյունավետությունն ու առկա մարտահրավերները։
Կարդացեք նաև
Ավելին՝ ԱՅՍՏԵՂ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ