Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապացուցման պարտավորությունը ԿԸՀ-ի եւ հարակից պատասխանողների վրա է»․ Արծվիկ Մինասյան

Հուլիս 09,2021 12:23

«Բացահայտ է, որ իշխանությունը վարչական լծակներով իրականացրել է զանգվածային ընտրախախտումներ, որոնք այսօր էլ շարունակվում են։ Այս անգամ ՍԴ-ն առաջին անգամ դիմումը քննելու է այն տրամաբանությամբ, որ մեղադրանքները հնչել են մեր կողմից, իսկ ապացուցման պարտավորությունը ԿԸՀ-ի եւ հարակից պատասխանողների վրա է»,-ՀՀ սահմանադրական դատարանի առաջ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ  Արծվիկ Մինասյանը։

Հիշեցնենք, որ ՍԴ-ն այսօր միասնական վարույթում քննարկում է ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» եւ «Հայոց հայրենիք» կուսակցությունների՝ հունիսի քսանի ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումները։

Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ սահմանադրական արդարադատության միակ օրինական կառույցը ՍԴ-ն է․ «Հուսանք՝ կլինի սահմանադրական արդարադատություն։ ՍԴ-ում պետք է հնչեն պատասխանները, թե, օրինակ, Նիկոլ Փաշինյանն իրավունք ունե՞ր պետական ընտրակաշառք իրականացնելու։ Սա կարեւոր է առաջիկա զարգացումների տեսանկյունից։ Հուսանք՝ ՍԴ-ն իրավունքի հիման վրա որոշում կկայացնի, ոչ թե արջի ծառայություն կմատուցի»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031