ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Հրազդան քաղաքի բնակչուհու նկատմամբ առերևույթ կատարված ավազակային հարձակման հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2021թ. հուլիսի 9-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, մետաղապլաստե պատուհանը հրելու ու բացելու եղանակով, ապօրինի մուտք է գործել Հրազդան քաղաքում գտնվող բնակարան և հարձակում գործել տանտիրուհու վրա: Այդ ընթացքում որպես զենք օգտագործվող դանակով վերջինիս կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել և հափշտակել է շուրջ 300.000 ՀՀ դրամ գումար և ոսկյա մատանի, որից հետո դիմել է փախուստի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետով:
Կատարվում է նախաքննություն:
Կարդացեք նաև
Միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին