Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուղթ են ման գալիս, ընտրությունների հետ կապված անօրինական գործարքի». Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանն՝ իր տան խուզարկության մասին

Հուլիս 09,2021 11:53

ԱԱԾ-ն ու ոստիկանության ծառայողները առավոտից խուզարկում են Սյունիքի մարզի Որոտան վարչական տարածքի ղեկավար Սուրեն Օհանջանյանի բնակարանը։ Թե ի՞նչ գործի շրջանակներում է խուզարկությունն իրականացվում, Սուրեն Օհանջանյանը չգիտի, բայց իրեն դատարանի որոշումն են ցույց տվել խուզարկության թույլտվության վերաբերյալ:

«Թուղթ են ման գալիս, ընտրությունների հետ կապված անօրինական գործարք-մործարքի կամ մի բանի, կաշառքի…անօրինական մի բան արած»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Օհանջանյանը:

Հարցին`կա՞ ընտրությունների հետ կապված անօրինական ինչ-որ մի բան, ինչը կասկածի հիմք է տվել, Սուրեն Օհանջանյանը պատասխանեց. «Չէ, չկա, ո՞նց կարա լինի: Չի եղել նման բան»:

Մեկ այլ հարցի`սա քաղաքական հետապնդում համարո՞ւմ եք, պարոն Օհանջանյանը պատասխանեց. «Հիմա չեմ կարող ձեր էդ հարցին պատասխանել»:

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն օրերս հայտարարել էր, որ տարբեր բնակավայրերի բնակիչներին իրավապահները կանչում են եւ փորձում իր դեմ ցուցմունք կորզել`սպառնալով Առուշանյանի դեմ ցուցմունք չտալու դեպքում իրենց դեմ քրեական գործեր հարուցել: Առուշ Առուշանյանը նաեւ ասել էր, որ Որոտան համայնքում բոլորին էին քննչական մարմինները հրավիրել հարցաքննության:

Սուրեն Օհանջանյանից հետաքրքրվեցինք`իրեն առաջարկե՞լ են Առուշ Առուշանյանի դեմ «գործ տալ»: «Չէ, նման բան չեն ասել»,- եղավ Օհանջանյանի պատասխանը:

Մեր զրույցի պահին խուզարկությունը դեռ շարունակվում էր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031