ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC-ը հայտնում է՝
Երևանում մթնոլորտային օդի որակը.
Հուլիսի 1-7
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում՝ հուլիսի 1-ին, 2-ին, 4-ին և 7-ին, Նոր Նորքում՝ հուլիսի 2-ին, 4-6-ը Շենգավիթում՝ հունիսի 2-ին, 6-ին և 7-ին:
Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորք վարչական շրջանում հուլիսի 5-ին և 6-ին:
Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն