Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին Բաքվում հայտարարել է, որ ԵՄ-ն Հարավային Կովկասի բոլոր երկրներին առաջարկում է իր ծառայությունները՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու համար:
«Մենք ողջունում ենք Վրաստանի միջնորդությամբ գերիների և ականապատ տարածքների քարտեզների փոխանցումը և շնորհակալություն ենք հայտնում Վրաստանի վարչապետին: Սրանք առաջին քայլերն են և դրանք հիմնարար նշանակություն ունեն տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության համար»,- ասել է եվրահանձնակատարը:
«Ես Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ քննարկել եմ Լեռնային Ղարաբաղի հետկոնֆլիկտային իրավիճակը և թե ինչ աջակցություն կարող է ցուցաբերել Եվրամիությունն այս հարցում: Եվրամիությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել հետհակամարտային շրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հասնելու համար», – ասել է հանձնակատարը:
Խոսելով Բաքու կատարած այցի արդյունքների մասին՝ Վարհեին այն գոհացուցիչ է համարել: Նրա խոսքով՝ հաջողվել է հասնել հարաբերություններում «նոր սկզբնակետի»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ