Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մանկական կերերի շուկայում գնաճ է արձանագրվել. Մինչեւ սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներ այս բարձր գինը կպահպանվի. «Ժողովուրդ»

Հուլիս 09,2021 10:14

Մանկական կերերի շուկայում գնաճ է արձանագրվել: «Ժողովուրդ» օրաթերթը տեւական ժամանակ է, ինչ այս խնդրի շուրջ քաղաքացիներից հեռախոսազանգեր է ստանում: Ներմուծող ընկերությունները արդարանում են՝ մեղքը դարձյալ բարդելով եվրոյի եւ դոլարի փոխարժեքի վրա: «Ժողովուրդ» օրաթերթին ահազանգած քաղաքացիներից մեկը փոխանցեց, որ Nutrilon կոչվող մանկական կաթնային խառնուրդը 4900 դրամից բարձրացել է՝ դառնալով 5800 դրամ: Ի դեպ, դեղատուն կա, որտեղ այն վաճառվում է 6200-6300 դրամով:

Թանկացել է նաեւ «Սիմիլակ Գոլդ», «Սիմիլակ Կլասիկ» կաթնային խառնուրդները, հայտնի Hipp մանկական կերերը: Օրինակ, «Սիմիլակ Գոլդ» կաթնային խառնուրդը 5060 դրամից դարձել է 5560 դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ Nutrilon-ը Հայաստան ներմուծում է «Սլավ գրուպ» ընկերությունը, որն էլ պատկանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին: Փորձեցինք պարզաբանում ստանալ ընկերությունից, որի վաճառքի գծով տնօրեն Հովհաննես Բալայանը փոխանցեց. «Մեր կերերի թանկացման պատճառը դոլարի եւ եվրոյի փոխարժեքի բարձրացումն է:

Այն ապրանքատեսակները, որոնք այժմ վաճառվում են բարձր գնով, դրանք գնվել են թանկ սակագնով: Մինչեւ սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներ այս բարձր գինը կպահպանվի: Այդ ամիսներին կանխատեսում կա, որ կնվազի, մեր գործընկերների հետ ներքին պայմանավորվածություն ունենք, որ այն կվերանայվի»: Ստացվում է, որ եթե եվրոյի կամ դոլարի փոխարժեքը բարձրանում է, Հայաստանում անմիջապես զգացնել է տալիս, բայց երբ իջնում են գները, ներքին շուկան դրան չի արձագանքում:

Մյուս կողմից՝ նկատենք, որ գների բարձրացման հանգամանքը պետք է Մրցակցային պաշտպանության հանձնաժողովի՝ Գեղամ Գեւորգյանի ուշադրության կենտրոնում լինի, բայց, ինչպես տեսնում եք, գները բարձրանում են ու բարձրանում, իսկ վերահսկող չկա:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031