Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես է հնարավոր արդեն իսկ ավարտված ընտրություններից հետո չարաշահել վարչական ռեսուրս. Սուրեն Գրիգորյան. «Հայկական ժամանակ»

Հուլիս 09,2021 10:06

ՍԴ-ում նախատեսված է «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների եւ «Զարթոնք» ու «Հայոց Հայրենիք» կուսակցությունների դիմումների հիման վրա միավորված գործով առաջին նիստը, եւ Արդարադատության փոխնախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Սուրեն Գրիգորյանը, արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վահագն Հովակիմյանը դատարանում կներկայացնեն գործով 3-րդ անձ ներգրավված ՔՊ դիրքորոշումները:

– «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանն ասում էր, որ եթե պարզվի, որ Արդարադատության նախարարն է ներկայացնում «Քաղաքացիական պայմանագրին», ապա դա եւս կօգտագործվի որպես հիմք՝ վարչական ռեսուրսի չարաշահման իրավիճակը հաստատելու համար: 

– Ես ուղղակի պարոն Վարդեւանյանի խոսքը չեմ լսել, իր ասածի վերաբերյալ իմ դիրքորոշումը ներկայացնեմ այնքանով, որքանով դուք մեջբերեցիք նրա խոսքը:

Ասեմ հետեւյալը. նախ, կարծում եմ, պարոն Վարդեւանյանը որպես իրավաբան պետք է վկայակոչի, թե որն է այն իրավական հիմքը, որն արգելում է Արդարադատության նախարարին կամ տեղակալին՝ տվյալ դեպքում ինձ, ովքեր գտնվում են արձակուրդում, իրականացնել ներկայացուցչություն: Սա մեկ:

Երկրորդը՝ շատ հետաքրքիր կլինի հասկանալ, թե ինչպես է, որ 2013 թվականին Դավիթ Հարությունյանն ու Հրայր Թովմասյանը հնարավորություն ունեցել են երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչը լինել՝ լինելով համապատասխան պաշտոններում, իսկ մեզ չի կարելի: Եթե չեմ սխալվում՝ նրանցից մեկն այդ ժամանակ զբաղեցնում էր արդարադատության նախարարի պաշտոնը: Այդ ի՞նչ օրենսդրական փոփոխություններ են եղել, որ 2013-ին նույն բանը կարելի էր, 2021-ին՝ ոչ:

Եվ վերջինը՝ ճիշտն ասած շատ հետաքրքիր է պարոն Վարդեւանյանի դիրքորոշումը՝ վարչական ռեսուրսի չարաշահման տեսանկյունից: Նախ՝ ո՞րն է նման պնդման իրավական հիմքը, երկրորդ, մի քիչ դժվար եմ պատկերացնում՝ ինչպես է հնարավոր արդեն իսկ ավարտված ընտրություններից հետո չարաշահել վարչական ռեսուրս: Մեղմ ասած մի քիչ տարօրինակ է, ճիշտն ասած այդ տեսանկյունից:

Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031