Անցած տարվա ընթացքում Հայաստանում արձանագրված երկու հիմնական զարգացումները՝ COVID-19-ը և արցախյան պատերազմը, իրենց ազդեցությունն են ունեցել լրատվական դաշտի և մամուլի ազատություն վրա, ասված է IREX ամերիկյան հաստատության եվրասիական տարածաշրջանի մի շարք երկրների՝ լրատվական դաշտի ու տեղեկատվական քաղաքականության մասին զեկույցում:
Այն հիմնված է IREX-ի առաջ քաշած Vibrant Information Barometer (VIBE)՝ Կենսունակ տեղեկատվության բարոմետր հետազոտության հիման վրա, որն իրենից ներկայացնում է տարեկան ուսումնասիրություն եվրասիական երկրներում տեղեկատվության տրամադրման, տարածման, սպառվման և օգտագործման մասին: Հետազոտությունը կազմված է տեղական առաջատար լրատվամիջոցների մի խումբ լրագրողների, խմբագիրների և մեդիա ոլորտի մասնագետների գնահատականների հիման վրա:
Հետազոտվող երկրի վերջնական միջին ցուցանիշը ձևավորվում է չորս հիմնական ոլորտների ուսումնասիրությունից, որոնք ներառում են տեղեկատվության որակի, տարածման խողովակների, սպառման ու ներգրավվածության, վարքագծի վրա տեղեկատվության ազդեցության չափորոշիչները:
Հայաստանը, ըստ զեկույցի, ստացել է ընդհանուր 23 միավոր և իր տեղը զբաղեցրել մասամբ կենսունակ կամ կայուն տեղեկատվական համակարգ ունեցող երկրների խմբում, ուր բացի Հայաստանից ընդգրկված են նաև Մոնտենեգրոն, Հյուսիսային Մակեդոնիան, Ալբանիան, Ուկրաինան, Մոլդովան և Կոսովոն:
Կարդացեք նաև
Հայաստանի զեկույցի շուրջ բանախոսները համակարծիք են, որ հաշվետու տարին հագեցած էր ապատեղեկատվությամբ ու ատելության հռետորաբանությամբ:
Ըստ զեկույցի՝ Հայաստանը հետազոտվող չորս հիմնական ասպարեզներից լավագույն արդյունք է գրանցել տեղեկատվության տարածման ցուցանիշում՝ ստանալով 28 միավոր: Ընդհանուր առմամբ, ըստ զեկույցի, տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքները Հայաստանում համարժեք են երկրի ներկայիս կարիքներին, իսկ տեղեկատվություն ստանալու օրենսդրությունը հիմնականում համապատասխանում է միջազգային ստանդարտներին:
Ուսումնասիրության ենթարկված մնացած պետություններն ընդգրկվել են ոչ զգալի չափով կենսունակ կամ թույլ տեղեկատվական համակարգ ունեցող երկրների շարքում, որոնց թվում են Ադրբեջանը, Բելառուսը, Սերբիան, Ռուսաստանը, Բոսնիա Հերցեգովինան և Վրաստանը: Վերջինս 19 միավորով խմբի առաջատարն է, որին հաջորդում են Բոսնիա Հերցեգովինան՝ 18 միավորով, այնուհետև ՌԴ, Սերբիան, Բելառուսը՝ 15 միավորով: Ադրբեջանը 11 միավորով խմբի վերջին տեղում է:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: