Լրահոս
Օրվա լրահոսը

Առուշ Առուշանյանի գործը՝ հուլիսի 14-ին

Հուլիս 08,2021 22:39

Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի դատական առաջին նիստը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության  դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը նշանակել է հուլիս 14-ին։ Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածներով․ 188–ի 3 մասի 1-ին կետ (ապօրինի ձեռնարկատիրությունը), 291 հոդվածի 2-րդ մաս (ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելը), 322 հոդվածի 2 մաս (ինքնիրավչությունը), , 113 հոդվածի 2-րդ մասի 3.6 կետով(դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը):

Գորիսի համայնքի ղեկավարից բացի, այս գործով եւս 3 ամբաստանյալ կա՝ Հարութ Լալազարյան, Էրիկ Աղաջանյան, Սամվել Դինունց։
Ամբաստանյալների նկատմամբ խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։

Ի դեպ,  Առուշ Առուշանյանը խորհրդարան մտած «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ հորիզոնականում է։ 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031