Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանում արցախցի և տեղացի երիտասարդների համար կիրականացվի պատերազմից տուժած երիտասարդների տնտեսական կայունացման ծրագիր

Հուլիս 08,2021 19:43

Դիլիջանում մեկնարկել է  «Լեռնային Ղարաբաղի պատերազմից տուժած երիտասարդների տնտեսական կայունացում» ծրագիրը:

Ծրագիրը նպատակ ունի բարձրացնել ԼՂ հակամարտության արդյունքում տուժած ընտանիքների երիտասարդների տնտեսական հնարավորությունները՝ որակյալ կրթության, մասնագիտական դասընթացների մասնակցելու և ձեռնարկատիրական հմտություններ ձեռք բերելու միջոցով:

Ծրագրի համակարգող  Մարիետա Աթաբեկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագրում՝ որպես թիրախային խումբ են ներառվել ԼՂ պատերազմից տուժած 17-35 տարեկան երիտասարդները, և շահառուներին ընտրելիս՝ առաջնահերթությունը կտրվի ռազմական գործողությունների մասնակիցներին, վիրավոր զինվորներին, պատերազմի մասնակիցների ընտանիքների երիտասարդներին, հակամարտության արդյունքում ԼՂ-ից Հայաստան տեղափոխված զինվորներին:

«Ծրագրի ընթացքում ակնկալում ենք մոտ 100 երիտասարդի տրամադրել նորարարական կրթություն, 70 երիտասարդի՝ մասնագիտական ուսուցում, 40 երիտասարդի՝ գործիքակազմ, իսկ 20 երիտասարդի՝ բիզնես հմտություններ, որոնցից 8 – ը կհաղթի մրցույթ և հնարավորություն կունենա ստանալ  փոքր բիզնեսի համար մեկնարկային կապիտալ»,-տեղեկացրեց նա:

Մարիետա Աթաբեկյանի փոխանցմամբ՝ ծրագրում համակարգված է, թե քանի տոկոս արցախցի և քանի տոկոս տեղացի բնակիչ պետք է ներգրավված լինի: Աթաբեկյանը տեղեկացրեց, որ ծրագիրը կիրականացվի ՍՕՍ Մանկական Գյուղեր  ՀԲՀ-ի  և «Ավրորա մարդասիրական նախաձեռնության» ֆինանսական աջակցությամբ։

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031