Արշակ Գասպարյանը 2021թ. ընտրվել է որպես Դիտորդների խմբի անդամ:
Արշակ Գասպարյանը քրեական արդարադատության ոլորտի փորձագետ է: Ունի քրեական արդարադատության, քրեակատարողական ոլորտի բարեփոխումների և անչափահասների արդարադատության ոլորտին առնչվող քաղաքականությունների և ռազմավարությունների մշակման բազմամյա փորձ: Բանտային և անչափահասների արդարադատության բարեփոխումների խորհրդատվություն է տրամադրել նաև Մոլդովայում, Մոնտենեգրոյում, Վրաստանում և Ուզբեկստանում։
Հանդիսանում է քրեակատարողական համակարգում 2001թ.-ից ներդրված հոգեբանական ծառայության հիմնադիրը, որը ղեկավարել է մինչև 2011թ.-ը: 2007-2010թթ.-ին նույնանուն աշխատանքներ է ծավալել նաև ՀՀ ռազմական ոստիկանության համակարգում՝ ղեկավարելով անձնակազմի հետ տարվող աշխատանքների վերականգնողական հատվածը ՌՈ մեկուսարաններում և կարգապահական գումարտակում:
Ա. Գասպարյանը մասնագիտությամբ հոգեբան է: Սովորել է Երևանի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետի բակալավրիատում, այնուհետև՝ մագիստրատուրայում: 2007թ.-ին ավարտել է նույն ֆակուլտետի ասպիրանտուրան: 2002-2005թթ.-ին սովորել է Միջազգային նոր էկոլոգիա-քաղաքագիտական համալսարանի Իրավաբանության ֆակուլտետի մագիստրատուրայում՝ մասնագիտանալով քրեական իրավունքի ոլորտում:
Կարդացեք նաև
2002թ.-ից առ այսօր մասնակցել է բազմաթիվ վերապատրաստումների և դասընթացների՝ հատկապես շտկողական հոգեբանության և հոգեբանական խորհրդատվության ոլորտներում:
2011թ-.ից մինչ օրս ղեկավարել է ՀՀ դատաիրավական, քրեական արդարադատության, բանտային բարեփոխումների և այլ ոլորտների ավելի քան երկու տասնյակ ծրագրեր ու նախաձեռնություններ (ԵԱՀԿ, USAID, ԵԽ, ԵՄ, UNICEF, UNFPA, PRI, Քաունթերփարթ ինթերնեյշնլ, «Փի-Էյչ» Ինտերնեյշնլ, Բաց հասարակության հիմնադրամ (OSI), Գերմանական միջազգային իրավական համագործակցության հիմնադրամ (IRZ) և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ:
2011թ.-ից մինչ օրս «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահն է:
2021թ.-ին նույն կազմակերպության կողմից ներգրավվել է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբում՝ որպես անդամ:
Դիտորդների խումբ