Լրահոս
«Հանրապետություն» կուսակցությունը դեմ է հարկային դաշտի փոփոխություններին «Հանրապետություն» կուսակցությունը թե շրջանառության հարկը, թե հայտարարագրումը համարում է նույն շղթայի մաս։ Այս երկու օրինագծերն էլ, բովանդակությամբ միտված լինելով ստվերի վերացմանը, գործնականում ավելացնում են հարկային բեռը, ճնշում միջին և փոքր բիզնեսին ու լրացուցիչ պարտավորություններ դնում քաղաքացու վրա։ Ի տարբերություն զարգացած երկրների, որտեղ գործազրկությունը 3-4% է, ՀՀ-ում հասնում է 14%-ի: Այս պայմաններում առաջարկվող փոփոխությունները վաղաժամ են և բացասաբար են ազդելու ինչպես բիզնեսի ակտվության, այնպես էլ ստվերի կրճատման վրա։ «Հանրապետություն» կուսակցությունը դեմ է առաջարկվող օրենքների կիրարկմանը։ Մենք օրենքների խստացման և հարկատեսակների ավելացման փոխարեն առաջարկում ենք հարկատուների քանակի ավելացում` ԱՄՆ-ի և ԵՄ-ի ֆինանսական և տեխնոլոգիական ներուժի ներգրավմամբ, ՀՀ բնական ռեսուրսների ճիշտ կիրառմամբ, էներգետիկ համակարգի ներդաշնակմամբ և միջին ու փոքր բիզնեսի հարկային բեռի թեթևացմամբ և պարզեցմամբ։ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ
Օրվա լրահոսը

«Եթե վաղը փորձ արեցին Տավուշի անկլավները հանձնելու, դա ուղիղ կապ ունի Խաչատուրովի ազատման հետ». Իշխան Սաղաթելյան

Հուլիս 08,2021 16:44

«Դե երկիրը որ իշխանություն չունի, ով ոնց ուզում՝ վարվում է: Ո՞վ է բանի տեղ դնում սրանց»,- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունն Aravot.am-ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել էր, թե Հայաստանի հարավում սահմանային իրավիճակի սրումը ՀԱՊԿ կանոնադրության դրույթներով չի անցնում: Ըստ նրա՝ կառույցի ներուժը գործադրվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում, մինչդեռ այս պարագայում սահմանային միջադեպ է, զոհեր էլ չկան:

Դիտարկմանը, որ ՀԱՊԿ անդամակցությանը դուք էիք կողմ, դուք եք մեզ տարել այդ անվտանգության գոտի՝ Սաղաթելյանը պատասխանեց. «Հա, բայց իրենք էլ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին բռնեցին ձերբակալեցին իրենց անձնական …ու այսպես հազար ու մի խնդիր կա: Երկիրդ չունի իշխանություն, ո՞վ կարող է սպասարկել քո երկրի շահերը: Դրսում այդ իշխանության հետ վարվում են այդպես»:

ՊՆ-ն չերկարացրեց նաեւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հետ պայմանագիրը: Հարցին՝ սա քաղաքական հաշվեհարդա՞ր է, վրեժխնդրությո՞ւն է, թե՞ այլ բան՝ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Պարզ ասում են՝ իրենց Խաչատուրովի պես կորպուսի հրամանատար, ով պահել էր Տավուշը, պետք չի: Եթե վաղը փորձ արեցին Տավուշի անկլավները հանձնելու, դա ուղիղ կապ ունի Խաչատուրովի ազատման հետ: Վերջը այդ ճանապարհով էլ փորձելու են գնալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031