Հուլիսի 8-ին Վարանդայի (Ֆիզուլիի) շրջանում երկու ադրբեջանցի է պայթել հակահետևակային ականի վրա: Ըստ Ադրբեջանի ՆԳՆ հաղորդագրության՝ Նուրու Նուրիևը և Էլնուր Հաշիմովն այդ տարածք էին մտել՝ շրջանցելով անցակետերը:
Նույն հաղորդագրության համաձայն՝ 2020թ. նոյեմբերի 10-ից հետո ականի պայթյուններից զոհվել է Ադրբեջանի 28, վիրավորվել ավելի քան 100 քաղաքացի:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ