Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի և տնտեսության թվայնացումն ու թվային հմտությունների զարգացումը խթանելու նպատակով ստեղծվել է Թվայնացման խորհուրդ։
Նախագահի հրամանագրով հաստատվել է նաև Թվայնացման խորհրդի աշխատակարգն ու անհատական կազմը՝ ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանի նախագահությամբ։
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով` ստեղծվել է ԱՀ նախագահի աշխատակազմի «Թվայնացման գործակալություն» առանձնացված ստորաբաժանումը, որի ղեկավար է նշանակվել Արսեն Եղիյանը։
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶ