Սյունիքում, մասնավորապես Գորիս համայնքում մարդիկ վերջին տարիներին սկսել են ջերմոցային տնտեսություններ հիմնել։ Խորհրդային միության փլուզումից հետո, սա, այսպես ասած, նոր մշակույթ է համայնքի գյուղատնտեսության ոլորտում։
Ջերմատներ հիմնելուց գորիսեցիները խուսափում էին հիմնականում տարածաշրջանի եղանակային պայմաններից, մասնավորապես՝ Գորիսին բնորոշ մառախլապատ օրերից։ Ասում են,այդ օրերը, մեղմ ասած, ջերմոցի «թշնամին» են։
Այժմ բնակիչների վերաբերմունքը գյուղատնտեսության, արդի տեխնոլոգիաների նկատմամբ նկատելիորեն փոխվել է․ տարեցտարի ավելանում են նման տեխնոլոգիաներով հագեցած ջերմատները։
Գորիսի տարածաշրջանում հիմնադրած ջերմատների, դրանց շահութաբերության, մթերքի իրացման և այլ հարցերի մասին կարդացեք այստեղ։
Կարդացեք նաև
Անահիտ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Մեդիապորտ