Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էներգախնայող, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում՝ հեռավոր մարզերում

Հուլիս 08,2021 14:18

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են արտաքին լուսավորության՝ ժամանակակից և էներգախնայող համակարգերի տեղակայման աշխատանքները: Հեռավոր գյուղերում իրականացվում է համակարգված աշխատանք՝ ծրագրի արդյունավետությունն ապահովելու համար: Տարիների գործընկերներն արդիականացնում են հին ու մաշված ենթակառուցվածքները, անհրաժեշտության դեպքում էլ զրոյից աշխատանքներ են իրականացնում՝ նոր համակարգ կառուցելու համար:

Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքում կառուցվել է լուսադիոդային 48 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ: Հին, մաշված ու թերի աշխատող ենթակառուցվածքը նոր և ժամանակակից համակարգով է փոխարինվել` այնպես, որ արդյունքից օգտվի նաև Վերնաշեն գյուղը: Լույսերի կառավարման վահանակը տեղակայվել է այդ գյուղերի վարչական տարածքների միավորման կետում: Լուսավորվել է շուրջ 1800 մ երկարությամբ երկրորդային փողոց:

Էներգախնայող, ԼԵԴ համակարգի գործարկմանը մասնակցող կողմերը շփվել են ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորության՝ տեսազանգի միջոցով: Միջոցառմանն այդ ձևաչափով մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը, ծրագրի համակարգող Մարտին Մրալչյանը և բնակիչներ:

«Այսպիսի ենթակառուցվածքը կարևոր է ցանկացած համայնքի համար: Այն թույլ է տալիս լուծել և՛ կյանքի անվտանգության ապահովման, և՛ համայնքային միջոցների տնտեսման հարցերը: Իսկ երկարաժամկետ կտրվածքով էներգախնայող համակարգի կիրառումից շահում է վաղվա սերունդը: Սա այն լուծումն է, որը մերժում է բնությունից միայն վերցնելու, սպառելու մոտեցումը: Սրտացավ ու պատասխանատու մոտեցումը պարտավորեցնում է միշտ մտածել մեզանից հետո եկողների մասին: Դուք արդեն ունեք այդ հնարավորությունը»,- տեսազանգի միջոցով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Էներգախնայող և ժամանակակից համակարգերի ներդրումը թույլ է տալիս ոչ միայն մեղմել մայրաքաղաք-մարզեր զարգացման տարբերությունը, այլև` նպաստել էկոգյուղերի ցանցի ստեղծմանն ու համայնքների բյուջետային միջոցների խնայողությանը: Ծրագրի իրականացումն էապես նպաստում է նաև բնակիչների անվտանգության ապահովմանը. կրճատվում է գիշերային ժամերին վայրի կենդանիների հնարավոր հարձակման հավանականությունը:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում:

Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը` հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am:

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին, կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031