Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խուզարկություններ են իրականացվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պաշտոնյաների տներում

Հուլիս 08,2021 13:15

Ըստ Aravot.am-ի աղբյուրների, բացի Քաջարանի համայնքի ղեկավարի տունը խուզարկելուց՝ Ոստիկանության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը խուզարկություններ է իրականացնում նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձանց տներում։ Մասնավորապես խուզարկել են Քաջարանի նախկին փոխքաղաքապետ Արա Դավթյանի բնակարանը, որը ներկայումս կոմբինատում է աշխատում։

Նույն աղբյուրի տեղեկություններով, բերման է ենթարկվել կոմբինատի իրավաբանապայմանագրային բաժնի պետ Արա Ղոնյանը։

Հիշեցնենք, որ Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի տունը, ավտոմեքենան, ավտոտնակը խուզարկությունից հետո տեղափոխում են Երեւան։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Հ. Գ. Tert.am-ի հետ զրույցում կոմբինատի տնօրենների խորհրդի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն ասել է. «Իրենց սովորական ձեռագիրն է, մեկից ինչ-որ ցուցմունք են կորզել ու դրա հիման վրա հարուցել են քրեական գործ ու անում են քննչական գործողություններ։ ԱԱԾ-ից էլ են մարդիկ եկել․ իրենք իրենց ձեռագիրը չեն փոխում, հատուկ գրոհայիններով եկել են։ Սյունիքում այսօր 15-ից ավել քննչական խմբեր են՝ և՛ ՊԵԿ-ի, և՛ Ոստիկանության, և՛ ԱԱԾ-ի»։

Նրա տեղեկացմամբ՝ խուզարկում են կոմբինատի 4-5 աշխատակիցների բնակարաններ։

«Սա քաղաքական ենթատեքստ ունի։ Ես համոզված եմ՝ իրենք ամեն ինչ անելու են, որ Առուշանյանին կալանավորեն, դրա համար նպատակային ցուցմունք կորզեցին։ Թիրախ ընտրեցին կին համայնքապետի՝ Քարահունջի ղեկավարին, փորձեցին «կոտրել», ինչպես հասկացա՝ այդ կինը ցուցմունք է տվել, սա սուտ մատնություն կարելի է դիտարկել այդ կնոջ կողմից։ Իրեն չեմ մեղադրում, ամեն մեկը չի կարող դիմանալ թիրախավորմանը»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է իրենց գործողություններին, Հակոբյանը նշեց, թե կսպասեն խուզարկության ավարտին՝ ասել է. «Մեր պայքարն իրավական դաշտում է լինելու, նաև խնդիրները հանրայնացնելու ճանապարհով կգնանք։ Այսօր հանդիպելու եմ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանին և պատմելու եմ, թե ինչեր են այսօր կատարվում մեր «ժողովրդավար» վարչապետի կողմից»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031