Լրահոս
Օրվա լրահոսը

Պարեկային ոստիկանության անձնակազմի 70 տոկոսը նախկինում ոստիկանությունում չեն աշխատել. Նիկոլ Փաշինյան

Հուլիս 08,2021 13:04

«Երեկ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել մեր հանրապետության եւ, մասնավորապես, մայրաքաղաք Երեւանի կյանքում, իր գործունեությունը սկսել է Պարեկային ոստիկանությունը, որը սկզբունքորեն նոր տիպի ու բնույթի ոստիկանություն է, ընդ որում՝ բառիս թե՛ բովանդակային, թե՛ մարդկային ռեսուրսի իմաստով»,-այսօր նախքան կառավարության նիստի օրակարգին անցնելը՝ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, ծառայություն են իրականացնում 698 պարեկային ոստիկաններ. «Ուզում եմ ընդգծել, որ անձնակազմի 70 տոկոսը մարդիկ են, որոնք նախկինում ոստիկանությունում չեն աշխատել, այսինքն՝ ոստիկանություն են եկել քաղաքացիական կյանքից, 30 տոկոսը մեր այն ոստիկաններն են, որոնք իրենց հետ պետք է լավագույն փորձառությունը բերեն, եւ մենք ունենանք նոր կարգի ոստիկանություն»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հուլիսի 7-ից Ճանապարհային ոստիկանությունը դադարեցրել է իր ծառայությունը, հիմա կա միայն ՃՈ հատուկ ստորաբաժանում, որը բոլորովին այլ գործառույթներ ունի եւ քաղաքացիների հետ իրավակարգի պահպանության առումով, ըստ էության, չի հաղորդակցվելու. «2020-ին կայացվեցին որոշումներ, դրանց կայացումը զուգորդվում է որոշակի բարդություններով։ Սա մեր շատ մանրամասն՝ մինչեւ վերջին դետալը պլանավորված բարեփոխումներից է, բայց, այնուամենայնիվ կյանքը միշտ իր հետ բերում է չնախատեսված իրադարձություններ, մասնավորապես՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով մի շարք մատակարարումների հետ կապված խնդիրներ ունեցանք։ Մենք մեր ժողովրդից ստացել ենք մանդատ՝ ավելի վճռական իրականացնելու բարեփոխումներ, որոնց պոզիտիվ արդյունքը կլինի մաքսիմալ կանխատեսելի։ Պարեկային ծառայության ներդրման գործընթացը պիտի անպայմանորեն շարունակվի, մենք պետք է իրականացնենք Շիրակի եւ Լոռու մարզերի պարեկային ոստիկանության անձնակազմի ընդունելության քննություններ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031