Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգը սերտիֆիկացվել է միջազգային ISO/IEC 27001 ստանդարտով

Հուլիս 08,2021 12:52

«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը և վերջինիս կողմից սպասարկվող էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգը հեղինակավոր TÜV NORD CERT ընկերության կողմից սերտիֆիկացվել են միջազգային ISO/IEC 27001 ստանդարտով՝ դառնալով նման սերտիֆիկացում ունեցող եզակի ընկերություններից մեկը Հայաստանում:

TÜV NORD CERT ընկերությունն իր կողմից իրականացված աուդիտի, գնահատումների հիման վրա հաստատել է, որ «էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգի կառավարումն իրականացնում է ISO/IEC 27001 պահանջներին համապատասխան:

ISO/IEC 27001 ստանդարտը վերաբերում է տվյալների պաշտպանության ոլորտում տեղեկատվության անվտանգությանը ու տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերին և տրվում է դրանց ստեղծման, ներդրման, վերահսկողության ու շարունակական բարելավման ոլորտներում միջազգայնորեն հաստատված ստանդարտների պահպանման համար: Իսկ ISO 27001-ի և IEC-ի ստանդարտներով համատեղ սերտիֆիկացումը նշանակում է անվտանգության առավելագույն աստիճանի համապատասխանություն:

Սերտիֆիկատը տրվել է երեք տարի ժամկետով՝ էլեկտրոնային առողջապահության համակարգի տեղեկատվական տեխնոլոգիական ենթակառուցվածքների կառավարման, E-health հավելվածների աջակցության ու սպասարկման համար:

«Նման բարձրակարգ միջազգային ստանդարտացում անցնելու համար մենք բավականին երկար ճանապարհ ենք անցել: Մեր ընկերության համար, որն իրականացնում է ԱՐՄԵԴ համակարգի տեխնիկական կառավարումն ու բարելավումը, ծրագրակազմի սպասարկումը, միջազգային կարգի այսպիսի սերտիֆիկացումը կարևոր էր: Այն հավաստագիր է, որը վկայում է բարձր որակի ծառայությունների մատուցման, միջազգային ստանդարտներին համապատասխան իրականացվող աշխատանքների մասին: Այս ստանդարտն ընդունելի է ողջ աշխարհում, որին համապատասխանում են միայն առաջատար ընկերությունները: Մենք ուրախ ենք, որ տեխնոլոգիական ոլորտի հայաստանյան կազմակերպությունները, հանձինս նաև մեր ընկերության, նույնպես ընդգրկվում են այդ ցանկում»,-ասում է «էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության գլխավոր տնօրեն Ավետ Մանուկյանը:

Տեղեկանք «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲԸ հանդիսանում է Հայաստանում էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական համակարգը կառավարող օպերատորը։ Համաձայն ՀՀ կառավարության հետ կնքված կոնցեսիոն պայմանագրի՝ ընկերությունն ապահովում է համակարգի տեխնիկական կառավարումը, բարելավումը, ծրագրակազմի սպասարկումը։ 

 «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031