Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսի թվերն աճում են, պատվաստվել ցանկացող քաղաքացիներինը՝ նույնպես. Անահիտ Ավանեսյան

Հուլիս 08,2021 12:24

Այսօր կառավարության նիստում առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ կորոնավիրուսի թվերն աճում են. «Նկատում ենք կորոնավիրուսի թվերի ու վերարտադրության ցուցանիշի մի փոքր աճ, ինչը մեզ եւս մեկ անգամ «կարմիր լույսով» զգուշացնում է, որ պետք է մեծ ուշադրություն դարձնենք պատվաստումների գործընթացը արագացնելուն»։

Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ այսօրվա դրությամբ իրականացրել են 97 հազար 711 պատվաստում, երեկ իրականացրել են 5 հազար 416 պատվաստում, ինչը բավական լավ ցուցանիշ է. «Մենք աճի այս տեմպը պետք է պահպանենք։ Եթե 2-3 շաբաթ առաջ մենք օրական մինչեւ 2000 պատվաստում էինք իրականացնում, ապա արդեն իսկ նկատելի է աճի տեմպը»:

Ըստ Անահիտ Ավանեսյանի, պատվաստումների ցուցանիշի աճը պայմանավորված է նաեւ առաջին պատվաստումը ստանալու հետ, ինչը նշանակում է, որ քաղաքացիների մոտ պատվաստումների նկատմամբ վստահությունը մեծացել է։ Ասաց նաեւ, որ քաղաքացիները կարող են պատվաստվել երեք պատվաստանյութերից որով ցանկանան. «Ամենօրյա ռեժիմով ակտիվ աշխատում ենք պատվաստանյութերի այլ տարբերակներ ՀՀ ներկրելու համար, բայց ամենակարեւորն այն է, որ ունենք պատվաստանյութերի առկայություն»:

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ասաց, որ օտարերկրյա քաղաքացիները նույնպես ցանկանում են Հայաստանում պատվաստվել, ինչի հետեւանքով պոլիկլինիկաներում մեծ հերթեր են գոյանում եւ մեր քաղաքացիների համար դժվարություններ են առաջանում:

Անահիտ Ավանեսյանը հավելեց՝ որոշում են կայացրել, որ պոլիկլինիկաներն այսուհետ կսպասարկեն միայն ՀՀ քաղաքացիներին եւ այստեղ կացության իրավունքով բնակվողներին, իսկ արտասահմանից ժամանած անձինք կարող են պատվաստվել բացօթյա տարածքներում գտնվող շարժական կետերում:

Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 97 հազար 711 քաղաքացու պատվաստման արդյունքում որեւէ բարդություն չի եղել: Նրա խոսքով, կորոնավիրուսի 97 հազար 711 դեպքի հաստատման պարագայում մահվան առնվազն 2000 դեպք կարող էր գրանցվել, բայց նույնքան պատվաստումների դեպքում մահվան դեպքեր չեն գրանցվել, ինչն, ըստ Նիկոլ Փաշինյանի, կարեւոր ցուցանիշ է։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031