Այսօր դիմակավորված ԱԱԾ-ականները խուզարկություն են իրականացրել Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի բնակարանում։ Խուզարկվել է նաեւ նրան պատկանող ավտոմեքենան, ապա նա հրավիրվել է ԱԱԾ՝ վերջինիս աշխատակիցների ուղեկցությամբ։
«Իջեցրել են բնակարանից, տեղում խուզարկել ավտոմեքենան։ Հիմա տեղափոխում են Երեւան»,-Aravot.am-ին հայտնեց Փարամազյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը։
Նա նշեց, որ այս պահին որեւէ մանրամասն հայտնի չէ, պարզ չէ, թե որ գործի շրջանակում է համայնքապետը տարվել ԱԱԾ։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ