Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր բուհը հոգաբարձուների նոր խորհուրդ կունենա՞, թե՞ կլուծարվի. «Հայկական ժամանակ»

Հուլիս 08,2021 11:16

Մայր բուհը շուտով կունենա ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար: «Հիմնադրամների մասին» օրենքի համաձայն՝ արդարադատության նախարարի հրամանով օրեր առաջ ձեւավորվել է ժամանակավոր խորհուրդ, որը կկատարի այն նույն լիազորությունները, ինչ հոգաբարձուների խորհուրդը, այդ թվում՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի նշանակումը:

3 անդամից բաղկացած ժամանակավոր խորհուրդը 6-ամսյա ժամկետում պետք է նաեւ նշանակի հոգաբարձուների խորհրդի անդամներ: Եթե ինչ-ինչ պատճառներով հոգաբարձուների խորհուրդը անդամների կեսից ավելիի չափով չի համարվում ձեւավորված, 102-ամյա մայր բուհը կարող է լուծարվել:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը մեր զրույցում հայտնեց, որ ԵՊՀ ժամանակավոր խորհրդի կազմում ընդգրկվել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Մամուլում, սակայն, տարածվում է տեղեկություն, որ առաջին նիստը կայանալու է այս ուրբաթ:

ԵՊՀ մամուլի խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը նշեց, որ ինքը նույն տեղեկությունը լսել է մամուլից եւ համալսարանի միջանցքներից: Նիստը ուրբաթ օրը նշանակելը նրա կարծիքով պայմանավորված է այն հանգամանքով, որ դատարանի վճռով հուլիսի 8-ին դադարեցվում են ռեկտորի պաշտոնակատարի լիազորությունները: Էմին-Տերյանը, սակայն հավելեց՝ եթե իհարկե ռեկտորի պաշտոնակատարը չի բողոքարկել վճիռը:

Դատարանի վճիռը բողոքարկելու, առաջին նիստի օրվա մասին հետաքրքրվեցինք նաեւ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանից: Նա ասաց, որ դատարանի վճիռն արդեն բողոքարկել է Վճռաբեկ դատարան, իսկ ուրիշի նիստերից ինքը տեղյակ չէ:

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում նաեւ, որ ժամանակավոր խորհուրդը մտադիր է ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար նշանակել ԱԺ յոթերորդ գումարման «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, գիտությունների դոկտոր Հովհաննես Հովհաննիսյանին, որը, սակայն, ըստ մամուլի, չունի ռեկտորի պաշտոնի համար անհրաժեշտ պրոֆեսորի կոչում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031