Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք Ադրբեջանի կազմում չենք լինելու երբեք». Դավիթ Բաբայան. «168 ժամ»

Հուլիս 08,2021 10:31

168.am–ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով անջատում՝ հանուն փրկության բանաձևին, նկատեց՝ 1988 թվականից ի վեր հայկական կողմի մոտեցումները միայն մեկ անգամ են փոփոխության ենթարկվել, երբ սկզբում միացում էր Հայաստանի հետ, հետո՝ տեսնելով, որ աշխարհաքաղաքականությունը, միջազգային իրավունքն այդ ճանապարհն ավելի է դժվարացնում, որդեգրվել է մեկ այլ ռազմավարություն։

«Որդեգրվել է Արցախի Հանրապետության անկախության մոտեցումը։ Այս երկու մոդելն էլ ունեն մեկ ընդհանրություն, և այդ ընդհանրությունը մնացել է անփոփոխ, կարելի է ասել՝ 1921 թվականից ի վեր, երբ Արցախը մասնատվեց և բռնակցվեց Ադրբեջանին՝ որպես ինքնավար մարզ։ Այդ ընդհանուր գաղափարը մեկն է՝ մենք չենք լինելու Ադրբեջանի կազմում, ցանկացած փորձ՝ դա իրականացնելու, բերելու է պարզապես Արցախի կործանման։ Եթե նման բան լինի, ժողովուրդը դուրս կգա Արցախից, չի մնա, հազար ու մի խնդիր կա, երկար ժամանակ է անցել, և դա անհնարին է, մենք Ադրբեջանի կազմում չենք լինելու երբեք»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031