Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է ՀՀ կառավարության ներկայացուցչի միջնորդությունը: «Փորձեցինք դատարանին խնդրանքներ ներկայացնել, որ պարտադրեն Ադրբեջանին կասեցնել դատական գործընթացները, ՀՀ կառավարությանը ներկայացնեն քրեական գործի նյութերը»,- նախօրեին հայտարարել է ՀՀ կառավարության ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում: Ինչո՞ւ ստացանք մերժում: Այս հարցի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը բլից զրույց ունեցավ ԱԺ անկախ պատգամավոր, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Թագուհի Թովմասյանի հետ:
«Սովորաբար նման դեպքերում ՄԻԵԴ-ը մերժում է միջնորդությունները անհիմն լինելու պատճառով: Եւ ի՞նչ է ստացվում. փաստորեն, ո՛չ ՀՀ դատախազությունը, որ հայտարարում էր, թե քրգործեր է հարուցել պատերազմական հանցագործությունների մասով (իսկ մեր գերիների հարցը եւս պատերազմական հանցագործություն է), ո՛չ Արդարադատության նախարարությունը եւ ո՛չ էլ ընդհանուր առմամբ կառավարությունը, որ հայտարարում էր, թե օրուգիշեր գերիների հարցերով են զբաղված, բավարար ապացույցներ, իրավական հիմքեր չեն հավաքել, չեն ապահովել:
Կհիշեք՝ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ 2019թ-ին էլ այս կառավարությունը չկարողացավ հիմնավորել, որ ականջները կտրված հայի ընտանիքը խոշտանգվել է: Այսինքն՝ այս իշխանությունը տապալեց նաեւ 2016-ի խոշտանգումների ու սպանությունների մասով գործերի քննությունը ՄԻԵԴ-ում: Կարծում եմ, որ եթե այս թերացումը շարունակվի գերիների մայր գործի քննության ժամանակ եւս դրսեւորվել, մենք ընդհանրապես ապագայում իսպառ կորցնելու ենք մեր ռազմագերիների իրավունքների պաշտպանության շանսերը:
Եվրադատարանի կողմից որեւէ բան մերժելը նշանակում է՝ թույլ փաստարկներ են ներկայացվել. սա միշտ պետք է հիշել:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։