Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայիսի ինչ-որ մի օր մեզ խոստացան 24 ժամվա մեջ չգիտեմ՝ ինչ անեն.․․ Քանի՞ 24 ժամ է անցել՝ թող իրենք հաշվեն»

Հուլիս 08,2021 09:00

Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ասել է, որ սահմաններին պետք է ռուս սահմանապահներ տեղակայվեն, այնուհետև հասկանան, թե ինչպես են դեմարկացիա և դելիմիտացիա կատարում. «Երբ դեմարկացիա և դելիմիտացիա կատարվի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծով կտեղակայվեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ զորքերը»:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանից հետաքրքրվեցինք՝ այս հայտարարությունն ինչպե՞ս կմեկնաբանի, արդյո՞ք սա չի նշանակում Հայաստանի ինքնիշխանության կորուստ:

«Հայաստանը, այսօրվա դրությամբ, պետական ինստիտուտներ չունի, որ մի հատ էլ մտածեմ՝ ինքնիշխանություն ունի՞, թե՞ ոչ: ԱԳ նախարարություն կա՞, ՊՆ կա՞, եթե կա, ապա պետք է օրենքի դիկտատուրայով իր գործողությունը տեսնեինք: Հիշեցնեմ, որ նաև մայիսի ինչ-որ մի օր մեզ խոստացան 24 ժամվա մեջ չգիտեմ՝ ինչ անեն.․․ Քանի՞ 24 ժամ է անցել՝ թող իրենք հաշվեն: Հայաստանի և Թուրքիայի սահմանը ոնց որ թե դելիմիտացված է, դեմարկացված է, նեյտրալ զոնաները գծված են, ՀՀ զորքե՞րն են այնտեղ կանգնած: Ի՞նչ տարբերություն այս պարագայում: Ռուսաստանը, այսպես թե այնպես, այնտեղ կանգնած էր: Հիմա այստեղ, երբ ասում է՝ հետո կկանգնեն. Տավուշում մինչև հիմա չէի՞ն կարողանում կանգնել, որ դեմարկացված չէր, դելիմիտացված չէր և մեր բանակը լավ պահում էր»,- ի պատասխան ասաց նա:

Դիմելով ՀՀ իշխանություններին՝ նա հետևյալն ասաց. «Ձեր կառավարման ընթացքում ստացած արդյունքից ինքներդ հպա՞րտ եք: Վստահ եմ, որ ամեն մեկիդ սենյակում քարտեզներ կային, երբ մտել էիք, այդ քարտեզները հանե՞լ եք, նոր քարտեզնե՞ր եք կախել: Եթե ոչ, ապա հին քարտեզներին որ նայում եք՝ երջանկությո՞ւն եք զգում ձեր կառավարությունից, ինքներդ ձեզանից: Ի՞նչ եք պատմելու, ասելու եք՝ պապիկն ինձ փոխանցել է սա, բայց ես, թոռնիկ ջան, քեզ տալիս եմ ավելի փոքր բան, գնա՝ վայելիր: Ամեն մեկիս տանն էլ կլինի էդ քարտեզներից, մի անգամ նայեք, էլի: Հունիսի 20-ին ընտրություն ենք ունեցել, ո՞վ է այդ արդյունքներով ավելի շատ ուրախացել, բացի մի քանի հազար հայերից, որոնք պաշտոն կստանան, 10 միլիոն ադրբեջանցի, 90 միլիոն թուրք: Խոսում են խաղաղությունից՝ գերեզմանում էլ է խաղաղություն, չգիտեմ՝ դուք ինչ խաղաղություն եք ինձ տալու: Ես երջանկություն կստանայի հաղթանակած խաղաղությունից, գերեզմանային խաղաղությունից երջանկություն չեմ ապրում»:

Ռազմիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031