Լրահոս
Օրվա լրահոսը

Moody’s գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն»

Հուլիս 07,2021 17:38

Moody’s վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Ամերիաբանկի` ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը` վերանայելով հեռանկարը և սահմանելով այն «կայուն» նախկին «բացասականի» փոխարեն:
Բանկի ավանդների վարկանիշերի վերահաստատման և հեռանկարի փոփոխության հիմքում ընկած են բանկի ճկուն և արդյունավետ աշխատանքը բարդ ժամանակներում, ակտիվների կայուն որակը, ֆինանսական միջոցների ներգրավման բազան, ինչպես նաև շահութաբերության աճող ցուցանիշներն ու բարձր իրացվելիությունը:

Համաձայն Moody’s գործակալության` Ամերիաբանկի ակտիվների որակը կմնա կայուն շնորհիվ բանկի վարկային պորտֆելի դիվերսիֆիկացման և արտարժույթով արտահայտված վարկերի գծով նվազեցված ռիսկի: Ըստ գործակալության սպասումների, Ամերիաբանկի շահութաբերությունը կշարունակի աճել, մինչդեռ կորուստների կլանման ունակությունը կմնա կայուն: Ակնկալվում է, որ բանկի իրացվելիության և ֆինանսական միջոցների ներգրավման կառուցվածքը կմնա կայուն ֆինանսավորման դիվերսիֆիկացման, բարձր իրացվելիության և իրացվելիության այլընտրանքային աղբյուրներին հասանելիության շնորհիվ:

«Կայուն» հեռանկարն արտացոլում է Moody’s-ի ակնկալիքներն առ այն, որ Ամերիաբանկը կպահպանի բարելավված վճարունակությունը, իսկ բանկի ակտիվների որակը և կապիտալը կմնան կայուն:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է: Այն դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին և ունի հստակ ձևակերպված թվայնացման օրակարգ: Լինելով առաջին ներդրումային բանկը Հայաստանում՝ Ամերիաբանկը տրամադրում է նորարար բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Վերջին արդյունքներով Ամերիաբանկը Հայաստանի խոշորագույն բանկն է, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031