Վրաստանում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում այս անգամ իր մրցակցին նոկաուտի ենթարկեց 70 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը:
Լիտվացի Լուկաս Դրաբվիչուսի հետ պայքարում հայ մարզիկն արդեն առաջին իսկ ռաունդում ուներ հսկայական առավելություն, և բոլոր մրցավարները առավելությունը տվեցին մեր բռնցքամարտիկին: Երկրորդ ռաունդի սկզբում մեր բռնցքամարտիկը մեծացրեց ճնշումն ու երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, որից հետո մրցավարը գտնելով, որ լիտվացի բռնցքամարտիկն ի վիճակի չէ շարունակել պայքարը, դադարեցրեց մենամարտը։
Երեկոյան մրցահերթում հաղթանակ տոնեց նաև 75 կգ քաշային Համլետ Ադամյանը, ով առավելության հասավ ռուս մրցակցի նկատմամբ։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա