Ադրբեջանը պատրաստ է ընդունել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի առաքելությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաեւան:
«Ադրբեջանական կողմի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև քննարկումների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն` իրականացնել առաքելություն Հայաստանի հետ հակամարտությունից տուժած ադրբեջանական շրջաններ: Ադրբեջանը պատրաստ է իր տարածքում ընդունել միջազգային առաքելությանը՝ առաջնորդվելով միջազգային իրավունքի, հատկապես պետական ինքնիշխանության սկզբունքներով»,- ասել է Աբդուլլաւան:
Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանն ակնկալում է, որ «կազմակերպությունը հստակ տեղեկատվություն կտա Ղարաբաղի ադրբեջանական տարծքներում գրասենյակի իրականացրած առաքելության մասին»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ