Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն իր ՖԲ էջում տեղադրել է «100 տուն Արցախում» նախաձեռնության գլխավոր հատակագիծը:
Նա տեղեկացնում է.
«100 տուն Արցախում» նախաձեռնության նպատակն է աջակցել Արցախում մնալու վճռականությամբ մեր հայրենակիցների ընտանիքներին բնակարաններով, որպեսզի նրանք նոր ուժերով և ոգեշնչմամբ մասնակցեն Արցախի վերակերտման գործին։
Վաղը առավոտյան 08:00 սկսում ենք շինարարական աշխատանքները: Յուրաքանչյուրիդ մասնակցությունը կարևոր է: www.ApreluArtsakh.am