Լրահոս
Օրվա լրահոսը

«Զրկվում են եկամտահարկի փոխհատուցման եղանակով սովորելու իրենց իրավունքից». Անի Սամսոնյանը դիմել է կառավարությանը

Հուլիս 06,2021 18:03

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը

2020 թվականի մարտի 6-ին ԱԺ-ն Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարեց ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորելու համար ուսման վարձը եկամտահարկով վճարելու մասին։ Օրենքի ընդունումից հետո Կառավարությունը հաստատեց մասնագիտությունների այն ցանկը, որտեղ սովորելիս աշխատող ուսանողների ուսման վճարը կարող է փոխհատուցվել եկամտահարկով։

Բայց, փաստորեն դիմողները կարող են կանգնել խնդրի առջև, երբ գործատուն չի կատարում իր հարկային պարտավորությունները։ Սա չի բխում օրենքի կանխատեսելիության և որոշակիության սկզբունքից և կարող է դառնալ համակարգային խնդիր, այն դեպքում, երբ օրենքի շահառուները զրկվում են եկամտահարկի փոխհատուցման եղանակով սովորելու իրենց իրավունքից։

Խնդիրը անհատական և համակարգային դիտարկելու հարցով դիմել եմ ՀՀ Կառավարություն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031