«Մենք չկարողացանք Հայաստանում ձեւավորել նոր որակի իշխանություն, բայց նոր որակի ընդդիմություն համարեք, որ արդեն ձեւավորված է»,- այսօր հրավիրած ասուլիսում հայտարարեց ՀՅԴ ԳՄ վերընտրված ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Նա խոստացավ, որ հասարակությունը ամեն օր խորհրդարանում ու դրանից դուրս տեսնելու է աննահանջ պայքար այս իշխանության դեմ. «Մենք խորհրդարանում օր ու արեւ չենք տալու այս իշխանություններին՝ ե՛ւ բովանդակային առումով, ե՛ւ բոլոր հնարավոր միջոցներով»:
Aravot.am-ը հիշեցրեց, որ Բաղրամյան պողոտայում հավաքներից մեկի ժամանակ էլ Իշխան Սաղաթելյանը նույն խոստումն էր տվել, ասել էր, որ օր ու արեւ չի տալու Նիկոլ Փաշինյանի դավաճանական թիմի մաս կազմող մարդկանց, ինչին արձագանքել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ ասելով, որ տեղս էլ գիտեն, հասցես էլ, եթե հայտարարել են ու տղամարդ են, թող փորձեն՝ կտեսնենք: Իշխան Սաղաթելյանը արձագանքեց. «Կարծեմ դրան էին մի օր Ազգային ժողովի մուտքի մոտ մեր տղերքը ստորացրեցին: Թե՞ իրենց համար դա արդեն սովորական է դարձել: Ինքը դրա միջով անցել է, մի անգամ ստորացրեցին, եթե ուզում է, առաջիկայում էլի առիթ կունենա»:
Կարդացեք նաև
Հետո Իշխան Սաղաթելյանը մանրամասնեց, որ երբ ասում էին օր ու արեւ չեն տալու, փաստերով կարող են խոսել՝ Նիկոլ Փաշինյանը չէր կարողանում կենտրոնում նույնիսկ տեղաշարժվել. «Մեր երիտասարդները հումոր էին անում, գրել էին, որ գնում են ԿԳՄՍՆ-ի դիմաց, բայց ոչ մեկը չէր գնացել, 2000-անոց զորք էին ուղարկել՝ իր շարժն ապահովելու համար: Մենք հասել էինք նրան, որ այդ մարդուն չէինք թողնում շարժվի: Մեր երիտասարդականի անդամները ամեն առավոտ ժամը 7-ին իրեն դիմավորում էին շենք մտնելուց՝ «շատ սիրուն» տեսարաններով, հետո ճանապարհում էին: ԱԺ-ի այդ մեծ-մեծ խոսող պատգամավորները կեսը իրենց «պադվալներում» էին, կեսը՝ ինչ-որ շրջաններում, որովհետեւ փողոցում քաղաքացիները հանդիպում էին, շատ պարզ հարցադրումներ էին անում՝ իրենց ստորացմամբ: Հիմա դա օր ու արեւ էր, թե չէ դուք գնահատեք: Հո չեի՞նք գնդակահարելու»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Նոր որակի իշխանություն քեզ ու Քոչարյանին նկատի ունես, յ ա ի ր ո” ք: