Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞նց է եղել, որ ձեր գյուղում էլ ձեզ չեն ընտրել. Իշխան Սաղաթելյանը՝ Գեղավանում «Հայաստան» դաշինքի պարտվելու մասին

Հուլիս 06,2021 14:50

Այսօր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին հրավիրած ասուլիսում լրագրողները հարցրեցին՝ ձեր հայրենի գյուղում՝ Գեղավանում ՔՊ-ի օգտին քվեարկել է 399 հոգի, «Հայաստան» դաշինքի օգտին՝ 294, ո՞նց է եղել, որ ձեր գյուղում էլ ձեզ չեն ընտրել:

Իշխան Սաղաթելյանը պատասխանեց, որ 2002-ից սկսած՝ իրենց գյուղում ՀՅԴ-ն ունեցել է 50% եւ ավելի ձայն, այդ թվում եւ 2018-ի ընտրությանը, երբ ՀՅԴ-ն «Նիկոլի պիկի» ժամանակ հավաքել է 75%, Փաշինյանը՝ շատ ավելի քիչ. «Այս անգամ ուրիշ բան է եղել, նաեւ ձեր հարցը տալու համար շատ հետեւողական պրոցես է ծավալվել: Էլի 40% քվե հավաքել ենք այս անգամ, ընտրել են առաջին հերթին ինձ: Նորմալ եմ համարում: Սա է իրավիճակը: Դրանից ես շատ չեմ վիրավորվում կամ իմ համագյուղացիներից վիրավորվում: Անցածին էլ 75% էինք հավաքել, կյանք է: Ես գիտեմ ոնց է այդ արդյունքը ստացվել»:

Լրագրողները հորդորեցին բացել փակագծերը՝ Սաղաթելյանը պատասխանեց. «Անցած լինի»:

Արծվիկ Մինասյաննն էլ վստահեցրեց, որ դա հատուկ են արել, ընտրել են այդպիսի բնակավայրեր, որ հետագայում լրագրողներին հնարավորություն տան նման հարցեր տալու կամ ամբիոններից հայտարարություններ անելու. «Նույնը արեցին Շուռնուխում, Սյունիքի այլ բնակավայրերի օրինակը կարող ենք բերել: Երեւանի ոստիկանությունը գնում է այնտեղ քվեարկելո՞ւ: Սա անում են՝ ցույց տալու, որ ընդդիմությունը պարտվել է, իշխանությունը փայլուն հաղթանակ է տարել: Ո՞ւմ համար պարզ չի իրենց այս ցածրակարգ վարքագիծը կամ այն չագուճային քաղաքականությունը, որը տանում են: Հարյուրավոր մեքենաներով, կարծես թե թաթար-մոնղոլական արշավանք էին կազմակերպում Սյունիքի մարզ: Իմա՞ստը, տրամաբանությունը ո՞րն է, որ այսօր կարողանային այդպիսի հայտարարություններով հանդես գային»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Հայրենի գյուղում հեղինակություն չունեցողը հավակնություն ունի պետության իշխանության, մի փոոքր շատ չի լինի”:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031