Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեզ համար ընդունելի՞ է, որ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում ձեզ ընտրեն «ազգադավ, թուրքի առջեւ չոքած» իշխանականները. Իշխան Սաղաթելյանի մեկնաբանությունը

Հուլիս 06,2021 14:28

Հարցին՝ եթե գնաք խորհրդարան, ստանձնելո՞ւ եք խորհրդարանական պաշտոնները, թե՞ ոչ՝ այսօր հրավիրած ասուլիսում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց, որ ՍԴ եզրակացությունից հետո պարզ կլինի, հիմա դեռ վաղ է խոսել:

Լրագրողները հարցրեցին՝ ձեր խմբակցության եւ «Պատիվ ունեմի» մանդատները բավարար չեն ընտրելու ընդդիմադիր ԱԺ փոխխոսնակ ու ընդդիմությանը ընտրելու է ձեր ձեւակերպմամբ «ազգադավ, թուրքի առջեւ չոքած» իշխանությունը, ձեզ համար ընդունելի՞ է, որ ձեզ ընտրեն այդ իշխանությունները՝ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Դա սահմանադրական փոփոխություններով ամրագրված պահանջ է, օրենքի պահանջ է, որ ընդդիմությունը պետք է ունենա փոխխոսնակ ու այդ հնարավորությունը եւս օգտագործի՝ ընդդիմության օրակարգը առաջ տանելու համար: Դա մենք չենք դիտարկելու ինչ-որ մեկին պաշտոնի բերելու փորձ, այլ՝ եւս մեկ հնարավորություն՝ մեր պայքարին ուժ տալու համար»:

Նա վստահեցրեց, որ իրենց որեւէ համագործակցության, կուլիսային պայմանավորվածության այս խորհրդարանի իշխող մեծամասնության հետ չեն գնալու, դա բացառվում է. «Երբ որ մենք իրենց ընտրենք, այն ժամանակ կարող եք ասել՝ ինչի՞ ընտրեցիք, այս իշխանությանը համարում եք ազգադավ: Մենք իրենց չենք ընտրելու: Մեր համար անընդունելու է իրենց ընտրելը ու չենք ընտրելու: Իմիջիայլոց, դա իրենց կողմից բարի կամքի դրսեւորում չէ, օրենքի պահանջ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031