Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ մտահոգիչ պատկեր ունենք, այլընտրանք չկա՝ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը. Արմեն Մուրադյան

Հուլիս 06,2021 14:11

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը

Շատ մտահոգիչ պատկեր ունենք!!!
Սիրելի քաղաքացիներ, ևս մեկ անգամ խնդրում եմ ու հորդորում եմ պատվաստումների թեման մի դարձրեք շահարկման թեմա, դա վտանգավոր է․․․ Այլընտրանք չկա՝ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը!!!

Ներկայացնում եմ ձեզ Հայաստանի և հարևան երկրներում, արձանագրված հետևյալ ցուցանիշները՝

• Ռուսաստանի Դաշնությունում ներարկվել է շուրջ 38 մլն դեղաչափ, որը համապատասխանում է բնակչության շուրջ 15,7%-ին, օրական տեմպը կազմում է շուրջ 500 հազար պատվաստում,

• Թուրքիա՝ ներարկվել է շուրջ 53,8 մլն դեղաչափ, որը համապատասխանում է բնակչության շուրջ 43,6%-ին, օրական տեմպը կազմում է շուրջ 765,1 հազար պատվաստում,

• Ադրբեջան՝ ներարկվել է շուրջ 3,7 մլն դեղաչափ, որը համապատասխանում է բնակչության շուրջ 23,5%-ին, օրական տեմպը կազմում է շուրջ 63,5 հազար պատվաստում,

• Ւրան՝ ներարկվել է շուրջ 5,7 մլն դեղաչափ, որը համապատասխանում է բնակչության շուրջ 4,9%-ին, օրական տեմպը կազմում է շուրջ 93,6 հազար պատվաստում,

• Վրաստանում՝ ներարկվել է շուրջ 269 հազ դեղաչափ, որը համապատասխանում է բնակչության շուրջ 4,4%-ին, օրական տեմպը կազմում է շուրջ 2,06 հազար պատվաստում:

Հայաստանում ունենք նման մտահոգիչ պատկեր՝
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ապրիլի 13-ից ի վեր, հուլիսի 4-ի դրությամբ` Հայաստանում կատարվել է 88.164 պատվաստում, որից առաջին դեղաչափ՝ 66.491, երկրորդ դեղաչափ՝ 21,673, օրական տեմպը շուրջ 801,1 դեղաչափ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031