Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, որ վարչապետը չագուճը ձեռքին ընկել էր համայնքների ղեկավարների հետեւից, սպառնում էր՝ այդ մասին միջազգային կազմակերպությունները լռում են». Իշխան Սաղաթելյան

Հուլիս 06,2021 13:54

«Այդ տարբերակը բացառվում է, որ մենակ ՀՅԴ-ն մտնի ԱԺ: Այդ որոշումը կկայացնի «Հայաստան« դաշինքը ու որոշումը կլինի ամբողջական: Երբեք չի կարող գործընկերներից մեկը առանձին դիրքորոշում ունենա: Վերջնական որոշումը կընդունենք ՍԴ-ի եզրակացությունից հետո»,- այսօր հրավիրած ասուլիսում խոսելով մանդատների մասին՝ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Հարցին՝ դուք ասում եք, որ ՀՅԴ-ական համայնքապետերի հարցով դիմելու եք միջազգային կառույցներին, բայց նույն միջազգային կազմակերպությունները այս ընտրությունները գնահատել են ազատ, արդար, թափանցիկ, ինչպե՞ս կմեկնաբանեք դա՝ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց, որ իրենք չեն կիսում միջազգային կազմակերպությունների գնահատականը. «Իրենք պարտավոր էին նաեւ լիարժեք գնահատական տային նախընտրական շրջանում տեղի ունեցող բոլոր գործողություններին: Այն, որ վարչապետը չագուճը ձեռքին ընկել էր համայնքների ղեկավարների հետեւից ու ակնհայտ չարաշահելով իր պաշտոնական դիրքը՝ սպառնում էր տարբեր անձանց, այդ մասին միջազգային կազմակերպությունները լռում են: Իրենց հայտարարության մեջ ասել են, թե երկկողմանի էին այդ սպառնալիքները կամ ատելության խոսքը: Նրանք պարտավոր էին լիարժեք գնահատական տալ նախընտրական շրջանի գործընթացներին: Նաև բուն ընտրությունների օրը մենք ՍԴ ներկայացրել ենք մի հսկայական փաթեթ, ես չգիտեմ՝ միջազգային կառույցները դրան տեղյա՞կ են, թե՞ ոչ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031