Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Ուիմբլդոնյան մրցաշարի չորրորդ շրջանում անչափ համառ պայքարում 3:6, 6:4, 6:3, 5:7, 10:8 հաշվով հաղթեց չեխական ծագում ունեցող ամերիկացի Սեբաստիան Կորդային եւ կարիերայում առաջին անգամ մտավ «Մեծ սաղավարտի» լոնդոնյան փուլի քառորդ եզրափակիչ: Իսկական ճակատամարտ հիշեցնող դիմակայությունը տեւեց գրեթե չորս ժամ՝ 3 ժամ 51 րոպե:
Խաչանովի հաջորդ մրցակիցը լինելու է Կանադան ներկայացնող Դենիս Շապովալովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ