Լրահոս
Օրվա լրահոսը

Պիտի պատրաստվեմ հայկական հարսանիքի, այժմ մեր ընտանիքն ընդմիշտ կմիանա Հայաստանին. ամերիկացի ռազմական լրագրող

Հուլիս 06,2021 13:19

Ամերիկացի ռազմական լրագրող, մոտիվացիոն բանախոս Չաք Հոլթընի (Chuck Holton) ֆեյսբուքյան գրառումը

Առաջին անգամ Հայաստան ինձ տարավ պատերազմը անցյալ սեպտեմբերին, և ես սիրահարվեցի երկրին, մարդկանց, ուտելիքին:

Այնուհետև մենք երկու անգամ վերադարձանք, և իմ երկրպագումն այդ երկրի հանդեպ միմիայն ուժեղացավ: Միջնեկ որդիս՝ Նաթանը, մեզ հետ էր վերջին ճանապարհորդության ընթացքում և այնքան սիրեց Հայաստանը, որ որոշեց մնալ և ավելի լավ ճանաչել երկիրն ու ժողովրդին:

Եվ նա հաջողեց:

Մի քանի օր առաջ, խելահեղ սիրավեպի արդյունքում, որդիս ամուսնության առաջարկ է արել հիասքանչ Ռուբինա Հովհաննիսյանին:

Ավելի երջանիկ չէի կարող լինել:

Այժմ մեր ընտանիքն ընդմիշտ կմիանա Հայաստանին:

Պիտի պատրաստվեմ հայկական հարսանիքի: Մենք սիրում ենք քեզ, Ռուբինա ջան: Շնորհավորում եմ, Նաթան, հաղթանակի համար: (Եվ որպես բոնուս, Ռուբինան կկրճատի իր ազգանունը մոտ 12 հնչյունով):

Հիշեցնենք՝ Չաք Հոլթընն աշխարհին կպատմի արցախյան պատերազմի մասին իր 3 մասանոց ֆիլմով: «Ես ոչ թե Ադրբեջանում էի, այլ Արցախում, որովհետև ուզում էի արդարությունը ներկայացնել»,- նշել է լրագրողը:

Պատրաստեց Աիդա Մարտիրոսյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031