MMA վարկածով, ԱՄՆ-ում, Նևադա նահանգի Լաս-Վեգաս քաղաքում, Աշխարհի գոտու մենամարտի համար հայտ ներկայացրած շուրջ 200 պետությունների մարզիկներից ընտրվել էին. Docando Full Contact Karate-ի (IFCKF) Միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ, կարատեի մարզիկ՝ Էդգար Սողոմոնյանը (Հայաստան) և MMA վարկածով՝ Muay Thai մարզաձև ներկայացնող՝ Cody King-ը (Տեխաս, ԱՄՆ)։
Հայ մարզիկը մրցաշարից առաջ խոստացել էր, որ եթե հաղթի, իր հաղթանակը կնվիրի 44–օրյա պատերազմում մեր նահատակված հայ զինվորների հիշատակին և ապագա զինվորներ, իր տղաներին` Նարեկ և Հովհաննես Սողոմոնյաններին:
Էդգար Սողոմոնյանը եզակի ՀԱՅ-ի տեսակ է, որը պատերազմի դժվարին օրերին, կանգնած էր Արցախահայության ու մարտնչող Հայ զինվորների կողքին, և ջանալով օժանդակել՝ ակնհայտ օգնություն էր ցուցաբերել:
Ի դեպ. Էդգար Սողոմոնյանը՝ պատերազմական օրերին ևս պետք է մենամարտեր, սակայն նրա մարտական կեցվածքից, հայի անկոտրում ոգուց, նրա կոշտ հայտարարությունից, հակառակորդն՝ ադրբեջանցին, հրաժարվել էր ու մենամարտը չեղարկվել էր:
Էդգար Սողոմոնյանին հաջողվեց Լաս- Վեգասում, սույն թվականի հունիսի 27-ի մենամարտում, տեխնիկական նոկաուտի ենթարկել Cody King-ին և նվաճել MMA վարկածով ԱՇԽԱՐՀԻ ԳՈՏԻՆ։
Կարդացեք նաև
Մարզիկը, մենամարտում տարած փառահեղ հաղթանակից հետո, հպարտորեն բարձրացնելով Հայաստանի Հանրապետության դրոշը, հայտարարել էր. «Իմ հայ ազգ, հոգուս պարտքը կատարեցի, հաղթանակած ու հպարտորեն վեր բարձրացրեցի մեր եռագույնը: Մաղթում եմ իմ Հայ ազգին քաջառողջություն, սահմաններին անվտանգություն և խաղաղ երկինք Հայաստանին ու Արցախին:
Իմ խորին շնորհակալությունները Docando Full Contact Karate-ի (IFCKF) Միջազգային ֆեդերացիայի և World Docando Federation ( WDF )-ի նախագահ Գոռ Վարդանյանին և Docando Full Contact Karate-ի մարզիչ Ռազմիկ Գևորգյանին: Մենք քրիստոնյա ազգ ենք և մեր արմատները շատ խորն են, ոգին անկոտրում: Կամքի ուժ և նորանոր հաղթանակներ հայերիս՝ աշխարհով մեկ»:
Կալիֆորնիայի Նևադա նահանգի Լաս-Վեգաս քաղաքում
Drop the mike
Էս թերթում մի կենդանի խմբագիր չկա՞։ Ճշտեք, խնդրում եմ։ Լաս Վեգասը Կալիգորնիայի հետ կապ չունի։
Շնորհակալություն: Հիմա կփոխենք: Կարծեմ՝ Նեւադա նահանգն է, չէ՞: